Բենեֆիտներ
TeamPay-ի նույնականացված օգտատերերը հնարավորություն ունեն ստանալու բացառիկ առաջարկներ Բենեֆիտներ բաժնում: Այս բաժինը հասանելի է հավելվածի գլխավոր էջից և առաջարկները հաճախակի թարմացվում են:

5% քեշբեք կոմունալներից
Ակտիվացնելով բենեֆիտը և կատարելով կոմունալների խմբային վճարում Դուք կստանաք վճարված գումարի 5% քեշբեք Ձեր դրամապանակին
Կատարելով խմբային կոմունալ վճարումները TeamPay թվային քարտի միջոցով՝ կարող եք օգտվել տվյալ առաջարկից հաջորդ 3 ամիսների ընթացքում։ Այլ վճարման տեսակի դեպքում՝ 1 ամիս
Քեշբեքը կիրառելի է միայն հետյալ ծառայությունների համար՝
- Գազ
- Ջուր
- Էլեկտրականություն
Քեշբեքը կստանաք վճարումը կատարելուց հետո՝ հաջորդ ամսվա ընթացքում։ Քեշբեքի գումարը յուրաքանչյուր ամսվա համար չի կարող գերազանցել 2000 ՀՀ դրամը
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Կարող եք ակտիվացնել մինչև 31.03.26

Առաջարկներ Թիմ գրուպից
Դուք հնարավորություն ունեք ամեն ամիս ակտիվացնել առավելագույնը 3 բենեֆիտ այս բաժնից։ Ամսվա ավարտից հետո հաշվիչը զրոյանում է, և Դուք կրկին կարող եք օգտվել նոր առաջարկներից։ Ակտիվացված բենեֆիտները կարող եք գտնել հավելվածի «Իմ բենեֆիտները» բաժնում։

Buy.am
Buy.am — օնլայն գնումների հարթակ, ամեն ինչ մեկ տեղում
Պրոմոկոդ
— Ակտիվացնելով առաջարկը՝ կստանաք պրոմոկոդ, որն իրենից ենթադրում է միանվագ 1000 դրամի պրոմոկոդ` 3000 դրամ և ավել գնումների դեպքում: (Առաքման գումարը չի ներառվում վերոնշյալ 3000 դրամի մեջ)։
— Պրոմոկոդը ցուցադրվում է հավելվածում և SMS-ով ուղարկվում է Ձեր հեռախոսահամարին։
Նվեր քարտ
— Գնեք Buy.am-ի նվեր քարտ և ստացեք գնմանը համարժեք 20% քեշբեք Ձեր TeamPay դրամապանակի հաշվին։
— Առկա են երկու նվեր քարտ՝ 5,000 դրամ և 10,000 դրամ։
— Գնումը կատարելուց հետո կտրամադրվի նվեր քարտի պրոմոկոդ, որը պետք է մուտքագրել Buy.am կայքում «Նվեր քարտեր» բաժնում։

Team Energy
Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց
Նվեր կՎտ
— Ստացեք լրացուցիչ 10 կՎտ էլեկտրաէներգիա։
— Ակտիվացնելուց հետո կստանաք պրոմոկոդ, որը պետք է մուտքագրել Team Energy հավելվածում հերթական լիցքավորման ժամանակ։
Կուպոններ
— Team Energy կուպոնները հատուկ պրոդուկտներ են ստեղծված TeamPay-ի համար։
— Գնեք Team Energy կուպոններ հատուկ արժեքներով՝ 200 կՎտ՝ 21,000 դրամ (24,000 դրամի փոխարեն), 500 կՎտ՝ 53,500 դրամ (60,000 դրամի փոխարեն)։
— Կուպոնը գնելուց հետո կստանաք պրոմոկոդ, որը պետք է ակտիվացնել Team Energy հավելվածի «Կուպոններ» բաժնում։

Telecom Armenia
Հայաստանի առաջատար կապի և նորարարական ՏՏ լուծումների ընկերություն
10% հավելավճար
— Լիցքավորեք Ձեր Telecom Armenia համարն ու ստացեք +10% գումար Ձեր հաշվին: Օրինակ՝ եթե ակտիվացնեք առաջարկը և լիցքավորեք հեռախոսահամարը 1000 դրամով, տվյալ հեռախոսահամարի հաշիվը կլիցքավորվի 1100 դրամ, բայց կգանձվի 1000 դրամ։
— Հավելավճարը տրամադրվում է առավելագույնը մինչև 10,000 ՀՀ դրամի լիցքավորման համար:
Ակտիվացնել Պրոմոկոդը
— Եթե Telecom Armenia-ի My Team հավելվածի Shake խաղարկման ընթացքում շահել եք պրոմոկոդ, կարող եք այն ակտիվացնել TeamPay հավելվածում և ստանալ 1000 դրամ Ձեր դրամապանակում։
— Պրոմոկոդը հնարավոր է ակտիվացնել միայն մեկ անգամ։