
Հայտարարություններ2026-06-30
«Ստոպ» ծառայության հասանելիության վերաբերյալ
30-ը հունիսի, 2026 թ․, Երևան․․ Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի «Սպառողի կողմից
ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» 8/09 կանոնակարգի՝ TeamPay հավելվածում հասանելի է «Ստոպ» գործիքը։
«Ստոպ» գործիքը ֆինանսական զեղծարարությունների կանխարգելմանն ուղղված ինքնասահմանափակման մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին հեռավար եղանակով ինքնուրույն սահմանափակել իրենց հասանելի ֆինանսական
ծառայությունները։
«Ստոպ» գործիքի օգտագործման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել+374 10 300 003 հեռախոսահամարին, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել «Թիմ Փեյ» ՓԲԸ Ձեզ հարմար մասնաճյուղ: