Մեր Թիմը
Հայտարարություններ2025-10-13

TeamPay-ը «ԴիջիԹեք»-ին ներկայացրեց իր նոր թվային վճարային քարտը

13-ը հոկտոմբերի, 2025 թ․, Երևան․ TeamPay-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի ևս տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձության՝ «ԴիջիԹեք»-ի մասնակից էր: Ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու վճարումները առավել պարզ և անվտանգ՝ ապահովելով տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն և գործարքների իրականացման վայրկենական արագություն։

«ԴիջիԹեք»-ը երկար տարիներ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենամեծ հարթակն է, որը միավորում է նորարարներին, բիզնեսներին և պետական կառույցներին՝ միասին ձևավորելու մեր երկրի թվային ապագան։ 
 TeamPay-ը շարունակում է ընդլայնել իր թվային էկոհամակարգը նորարար լուծումներով՝ խթանելով Հայաստանում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը։ Մեր նպատակն է TeamPay-ը դարձնել ոչ միայն վճարային միջոց, այլև անձնական ֆինանսների կառավարման ամբողջական գործիք։ Ֆինանսների կառավարումը պետք է լինի պարզ, արագ և օգտակար՝ նպաստելով, որ օգտվողները տնօրինեն իրենց ֆինանսներն առավել խելամիտ։ Այսօր մենք մեր առաջին քայլն ենք անում այդ մեծ ճանապարհին՝ ձևավորելով ֆինանսական նոր մշակույթ Հայաստանում»,- ասում է ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։ 

Digitec 2025

Ամենամասշտաբային տեխնոլոգիական տոնի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաև TeamPay հավելվածը՝ համալրված Team ընկերությունների խմբի առավելություններով և Visa թվային քարտով։ 


TeamPay-ը մեկնարկել է նաև իր նոր «Բենեֆիտներ» ծրագիրը՝ հնարավորություն տալով օգտատերերին ընտրել մինչև 3 բենեֆիտ և օգտվել Team ընկերությունների խմբի Team Telecom Armenia, Team Energy և Buy.am ընկերությունների հատուկ առաջարկներից՝ յուրաքանչյուր ամիս նոր ընտրության հնարավորությամբ։ Այս ծրագիրը նպատակ ունի կենտրոնացնել օգտակար ծառայությունները մեկ հարթակում և դարձնել օգտատերերի փորձը առավել հարմար և հետաքրքիր:

TeamPay Թվային քարտ

«ԴիջիԹեք»-ի ընթացքում TeamPay-ի տաղավարի այցելուներին սպասել են բազմաթիվ անակնկալներ․ նոր թվային վճարային քարտը տեղում ակտիվացնողները միջոցառման ընթացքում մասնակցել են խաղարկության և շահել iPhone 17, Apple Watch 10, AirPods 4 և այլ արժեքավոր նվերներ:

Team ընկերությունների խմբի մասին

Team ընկերությունների խումբը միավորում է Telecom Armenia, TeamPay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։ Team-ը ձգտում է խթանել տնտեսությունն՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին` [email protected]

TeamPay-ը «ԴիջիԹեք»-ին ներկայացրեց իր նոր թվային վճարային քարտը | TeamPay